Շոու բիզնես

«Աստղային պատերազմների» ութերորդ Էպիզոդն Էկրաններ կբարձրանա 2017 թվականի մայիսին

1 րոպեի ընթերցում

«Աստղային պատերազմների» ութերորդ Էպիզոդն Էկրաններ կբարձրանա 2017 թվականի մայիսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի ութերորդ Էպիզոդն Էկրաններ կբարձրանա 2017 թվականի մայիսի 26-ին: Այս մասին հայտարարել Է Walt Disney Co. կինոընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությունը:

2012 թվականին Walt Disney Co. ընկերությունը 4 միլիարդ դոլարով ձեռք Է բերել Lukasfilm կինոստուդիան, որն «Աստղային պատերազմների» նկարահանումների իրավունքների տերն Է, խոստանալով նկարահանել ֆանտաստիկ ցիկլի եւս, առնվազն, երեք Էպիզոդ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը»(Star Wars: Episode VII: The Force Awakens) կդառնա նոր եռերգության առաջին ֆիլմը: Դա Էկրանին կհայտնվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին: 2017 թվականին «Էպիզոդ 8»-ի Էկրան բարձրանալուց հետո եռերգությունը ավարտին կհասցնի «Աստղային պատերազմներ» սերիայի իններորդ ֆիլմը, որը լայն Էկրաններին կհայտնվի 2019 թվականին: «Աստղային պատերազմներ» սերիայի ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են ավելի քան 4,38 միլիարդ դոլար՝ հինգերորդ դրամարկղային ցուցանիշը բոլոր կինոպատումների մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում