ՀՀ Նախագահը կարևորել է երիտասարդ գիտնականների նկատմամբ պետական հոգածությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հաշվետվությունը ներառել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում:

Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին ուղղված իր խոսքում կարևորել է իրականացված աշխատանքը, ընդգծել, որ պետությունը շարունակելու է աջակցել գիտությանը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին և հնարավորության սահմաններում խրախուսել զբաղվելու գիտությամբ, զարգացնելու մեր երկրում գիտությունը, առանց որի, Նախագահի համոզմամբ, անհնար է պատկերացնել Հայաստանի զարգացումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի երիտասարդ գիտնականները մշտապես զգան պետական ուշադրությունն ու հոգածությունն իրենց նկատմամբ, որը երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ տարեցտարի կավելանա:

Նախագահը կարևորել է երիտասարդների հետ իր պարբերական հանդիպումները և գիտության ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ քննարկումները, որոնք միտված են առավել արդյունավետ դարձնելու իրականացվող ծրագրերն ու այս ոլորտում պետական քաղաքականությունը:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Մինչ երիտասարդ գիտնականների հաշվետվությունը լսելը, Նախագահը Գիտությունների ազգային ակադեմիայում դիտել է ԵԳԱԾ շահառուների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Հայերեն Русский

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26