Շոու բիզնես

Քրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կնկարահանվեն Վուդի Ալենի ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Քրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կնկարահանվեն Վուդի Ալենի ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կխաղան Վուդի Ալենի ֆիլմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

Նաեւ կինոնկարի դերերից մեկը կխաղա Ջեսի Այզենբերգը, որը 2012 թվականին խաղացել Է Ալենի «Հռոմեական արկածներում»:

Ինչպես նշում Է «ինտերֆաքս»-ը, նոր նախագիծն առայժմ անվանում չունի, եւ կինոնկարի սյուժեի մասին ոչինչ հայտնի չԷ, բայց վարձույթում այն պետք Է հայտնվի արդեն 2015 թվականին:

Ալենն այն սակավաթիվ ռեժիսորներից մեկն Է, որը իր նախագծերի համար կարող Է դերասաններ ստանալ՝ նրանց ցույց չտալով կինոնկարի սցենարները, գրում Է Deadline-ը: Նշվում Է, որ դերասանները ցանկանում են աշխատել Վուդի Ալենի հետ եւ գրեթե միշտ առանց երկմտելու համաձայնում են նկարահանվել նրա ֆիլմերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում