ԱՄՆ-ում զանգվածային ձերբակալությունների ընթացքում հայեր են բերման ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ որտիկանական կառույցները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել Հարավային Կալիֆորնիայի վեց վարչական շրջաններում, ինչի արդյունքում բերման են ենթարկվել 200 մարդ, այդ թվումˋ Հայաստանից մեկնած ներգաղթյալներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «CBS Los Angeles» կայքը, այս մասին մարտի 9-ին հայտնել են դաշնային հետախույզները:
Օպերատիվ գործողություններին մասնակցել են նաև ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային հարկադիր կատարման գործակալները: Դրանք իրականցվել են Հարավային Կալիֆորնիայի վեց վարչական շրջաններումˋ ներառյալ Լոս Անջելեսը, Օրինջը, Սան Բերնարդինոն և Ռիվերսայդը: Կալանքի տակ առնված օտարերկրացիների երկու երրորդը նախկինում դատապարտված է եղել լուրջ և բռնի հանցագործությունների համար: Կասկածյալների գերակշիռ մասըˋ 167 անձ, Մեքսիկայից ժամանածներ են եղել, մյուսներըˋ Պերուից, Հայաստանից, Հարավային Կորեայից և գրեթե մեկ տասնյակ այլ երկրներից:
Ձերբակալվածների ինքնության մասին հավելյալ մանրամասներ կայքը չի հաղորդում: