Polar Music Prize երաժշտական մրցանակի դափնեկիրներ են դարձել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երգչուհիները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոլար մյուզիք փրայս (Polar Music Prize) միջազգային երաժշտական մրցանակը, որը շվեդական ABBA խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից հիմնվել Է 26 տարի առաջ, այս տարի շնորհվել Է կոմպոզիտոր Էվելին Գլենիին (Մեծ Բրիտանիա) եւ երգչուհի Էմելու Հարիսին (ԱՄՆ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին Ստոկհոլմում հայտնել են մրցանակի կազմակերպիչները:

Էվելին Գլենին ծնվել Է Շոտլանդիայում: Մանուկ հասակում նա կորցրել Է լսողությունը, ինչը չի խանգարել նրան զբաղվելու երաժշտությամբ:

Էմելու Հարիսը երաժշտասերների շրջանում հայտնի Է որպես քանթրի կատարող եւ, ժյուրիի խոստովանությամբ, նրա երաժշտական ստեղծագործության մեջ արտացոլվել են «ամերիկյան մայրցամաքի պատմությունը եւ տեղագրությունը»:

Մրցանակային ֆոնդի կանոնների համաձայն՝ երաժշտական պարգեւը հանձնվում Է արդեն հայտնի եւ ճանաչված կատարողներին, դասական եւ ժողովրդական ժանրերի երաժիշտներին, որոնք «նշանակալի ներդրում են ունեցել աշխարհի երաժշտական արվեստի զարգացման գործում»:

Պարգեւների հանձնման արարողությունը Ստոկհոլմում տեղի կունենա հունիսի 9-ին՝ Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորի մասնակցությամբ:

Իր անունը Փոլար մյուզիք փրայս մրցանակն ստացել Է Փոլար ռեկորդս (Polar Records) ձայնագրման ֆիրմայի անվանումից, որը 1963 թվականին ստեղծվել Է Սթիգ Անդերսոնի կողմից:

Երաժշտական պարգեւի հիմնման համար Սթիգ ադներսոնը փոխանցել Է 42 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 4 միլիոն եվրո): Մրցանակը հանձնվում Է ամեն տարի՝ 1992 թվականից ի վեր, եւ այսօր դրամական պարգեւատրումը յուրաքանչյուր անվանակարգում կազմում Է 1 մլն շվեդական կրոն՝ 110 հազար եվրո:

Անցած 2014 թվականին պարգեւը շնորհել են երկու ամերիկացիների՝ կիթառահար Չաք Բերիին եւ օպերային, թատերական ռեժիսոր Փիթեր Սելարսին: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ շվեդական պարգեւին արժանացել են նաեւ բրիտանացի ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին, օպերային երգչուհի Ռընե Ֆլեմինգը, իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, «Փինք Ֆլոյդ» բրիտանական ռոք խումբը, Փիթեր Գեբրիելը, ամերիկացի կատարողներ Փաթի Սմիթը, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, դիրիժորներ Վալերի Գյորգիեւը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան եւ ուրիշներ:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել