Հայ մոդելավորողը Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը կրող հավաքածու է ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ժամանակակից նորաձևության հիմնադիրներից մեկը` Լիլիթ Մարգարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կներկայացնի «Gallery 100» հավաքածուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:

Ապրիլի 7-ին ներկայացվելիք հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը` պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները ներկայացնում է 1915-ը վերապրած հայ կնոջը, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքներ, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:

Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչման արդյունք են: Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաև Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները:

Ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է: Նորաձևության ոլորտի այս իրադարձությունը տեղի կունենա «Meridian Expo Centre» կենտրոնի մեծ սրահում։ Դիզայների նախաձեռնությանն աջակցում է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Հայերեն English

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP