ՀՀ Նախագահը շնորհավորել է Ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ 105-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ մշտապես շրջապատված զավակների ու հարազատների ջերմ սիրով:

Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:

Ապրելով օտարության մեջ, հոգում կրելով անցյալի դառը հիշողություններն ու չսպիացող վերքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրոնական ու մշակութային ինքնությունը, ստեղծել ամուր ավանդույթներով հայ ընտանիք, դաստիարակել զավակներին հայրենասիրության, մարդասիրության, անցյալի և արմատների նկատմամբ հարգանքի ոգով:

Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում և գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը և Հայրենիքի խորհուրդը»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Հայերեն English Русский

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26