Շոու բիզնես

Իրինա Ալեգրովան հյուրանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո

2 րոպեի ընթերցում

Իրինա Ալեգրովան հյուրանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Իրինա Ալեգրովան չի հոսպիտալացվել, նա գտնվում է հյուրանոցում` բժիշկների հսկողության ներքո:«Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին երգչուհու երևանյան համերգի կազմակերպիչները. համերգն այսօր պետք է կայանար Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում.

«Ալեգրովան չի հոսպիտալացվել: Նա այժմ գտնվում է հյուրանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրին կազմակերպիչները՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Ալեգրովան իբր հիվանդանոցում է:

Համերգի չկայանալու պատճառ է դարձելԱլեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:

«Ես այստեղ եմ Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն, ըմբռնումով: Մեր հանսիպումը կկակայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձն ավելի վաղ փոխանցել էին կազմակերպիչները:

Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացցներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում