Իրինա Ալեգրովան ներողություն է խնդրել երկրպագուներից և հայտնել նոր համերգի ժամկետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Իրինա Ալեգրովան ամեն ինչ արել է, որպեսզի իր երևանյան համերգը կայանա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին համերգի կազմակերպիչները:

«Ես այստեղ եմ Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձը փոխանցեցին կազմակերպիչները՝ նշելով, որ երգչուհին վատառողջ է, սակայն հիվանդանոցում չէ:

Երևան ժամանած հատնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չի կայացել: Այսօր համերգի չկայանալու պատճառ է դարձելԱլեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:

Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP