Հասարակական

Հայոց ցեղասպանության մասին Էլիֆ Շաֆաքի ստեղծագործությունը բեմադրվել է Իտալիայում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին Էլիֆ Շաֆաքի ստեղծագործությունը բեմադրվել է Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ապօրինի զավակը» գիրքը, որտեղ խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին, բեմադրվել է Իտալիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում: Պրեմիերան մեծ ոգևորությամբ է ընդունվել: Բեմականացման փակ ցուցադրությունները շարունակվելու են մինչև մարտի 15-ը:

Էլիֆ Շաֆաքի ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին` անգլերենով: Հետագայում գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն: Այն պատմում է Թուրքիայում բնակվող Քազանջը և Ցեղասպանության հետևանքով ԱՄՆ-ում բնակվող Չաքմաքչյան ընտանիքների պատմությունը: Ստեղծագործությունը երկու ընտանիքների օրինակով ներկայացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հասարակությունների ըմբռնումների տարբերությունը:

Այս գրքի համար Շաֆաքը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ` թուրքական ինքնությունը վիրավորելու մասին հոդվածով կանգնեց դատարանի առաջ: Սակայն քանի որ նրա մեղքն ապացուցող որևէ փաստ չգտնվեց, Շաֆաքը քրեական պատասխանատվության չենթարկվեց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում