Տնտեսություն

Սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում

2 րոպեի ընթերցում

Սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.7 տոկոս գնանկումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների գներն այդ ժամանակահատվածում նվազել են 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝ համապատասխանաբար 0.2 և 0.7 տոկոս հավելաճ:

2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 103.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.8 տոկոս:

Նախորդ տարվա փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը` 106.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103.4 տոկոս, ծառայությունների սակագներինը` 104 տոկոս, իսկ հունվար-փետրվարին 2014թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 104.8, 106.0, 102.9 և 103.6 տոկոս:

2010թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 133.1, ոչ պարենային ապրանքներինը՝ 118.2, ծառայությունների սակագներինը՝ 121.3 տոկոս: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ սպա-ռողական գները նվազել են 0.9-0.1 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով:

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Տնտեսություն

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

Տնտեսություն

Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում