Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

6 րոպեի ընթերցում

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակներում դրամաշնորհների ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը հունիսի 24-ին հրավիրեց ամփոփիչ նիստ, որի արդյունքում հայտնի դարձան դրամաշնորհի հաղթողների անունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ նիստին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով աշխատանքային խմբի անդամներին, նշեց, որ նիստի արդյունքում հայտնի կդառնան այն 42 կին գործարարների անունները, ովքեր կստանան 1-ական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն իրենց բիզնեսի զարգացման համար։

Աննա Հակոբյանն իր ուրախությունը հայտնեց, որ ավելի վաղ տեղի ունեցած բարեգործական ընթրիքի շնորհիվ, որին մասնակցած հաջողակ կին գործարարներն, ընդհանուր առմամբ, 42 մլն դրամ էին հանգանակել, հնարավորություն է ընձեռվել դրամաշնորհը բաշխել սկսնակ կին գործարարներին։

Դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի խոսքով՝ իրականացված աշխատանքի արդյունքում հարյուրավոր հայտերից ընտրվել է 95-ը, որից 8 չափորոշչի հիման վրա պետք է պիտի ընտրվեր 42 շահառու։ 

«Մեր գնահատականների հիման վրա ստեղծված հանրագումարի արդյունքում պարզ կդառնա այն 42 հոգին, որոնք 95 նախապես հաստատված հայտերից կընտրվեն որպես շահառու։ Ինձ համար շատ դժվար աշխատանք էր, որովհետև առնվազն հայտերի 90 տոկոսի մեջ կային շատ հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ, և այդ ընտրությունը կատարելը շատ դժվար էր, մանավանդ, եթե նկատում ես, թե ինչքան ունեն այդ կանայք գումարի կարիք»,-ասաց Թևոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախաձեռնողական կլինի և կառաջարկի աշխատակազմին, գործադիր մարմնին ծրագիրը շարունակական դարձնել, ինչպես նաև օգնել կանանց, որպեսզի ճիշտ կազմեն ու  ներկայացնեն իրենց բիզնես-պլանները և գաղափարները, քանի որ ներկայացված հայտերի զգալի մասն այդ պատճառով է ցածր գնահատվել։

Նա հավաստիացրեց, որ բոլոր նրանք, ովքեր դրամաշնորհ չեն ստանա այս փուլում, կարող են վստահ լինել, որ առջևում դեռ համագործակցության տարբեր հնարավորություններ կան։ 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ներկայացնելով աշխատանքային ընթացակարգը, նախ  հայտնեց, որ հանձնաժողովի 7 անդամ առանձին-առանձին գնահատել է բոլոր հայտերը 8 չափորոշչով և նախապես հաստատված հարցաթերթիկներով։ 

«Գնահատել են իրարից անկախ, չեն խորհրդակցել որևէ թեմայով գնահատման մեխանիզմների առումով»,-ընդգծեց Դավիթ Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 8-ին հայտարարվել էր դրամաշնորհային հայտերի ընդունման մեկնարկը։ 

Գործընթացի արդյունքում ստացվել էր 166 հայտ։ Հայտերի ուսումնասիրման համար ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ բաղկացած 7 անդամից, որի կազմում ընդգրկված են եղել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ ու աշխատակիցներ, ինչպես նաև անկախ փորձագետներ,  Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Էկոնոմիկայի նախարարությունների մեկական ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի առաջին նիստում 166 հայտից առանձնացվել են այն հայտերը, որոնք համապատասխանել են հիմնադրամի նախապես հայտարարած պայմաններին՝ այն է, որ դիմող կանայք պետք է գործունեություն ծավալեն մարզերում և ունենան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ։ Այնուհետև աշխատանքային խումբը որոշել է, որպես բացառություն, հնարավորություն տալ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ անկախ գործունեության վայրից և իրավաբանական անձի կարգավիճակ ունենալուց։ Արդյունքում՝ երկրորդ փուլ է անցել 106 հայտ։ 

Նրանք պետք է այդ հայտերը լրացնեին և մեկշաբաթյա ժամկետում ուղարկեին հիմնադրամին՝ ուսումնասիրության և գնահատման համար։ 

Երկրորդ փուլով 106 հայտից ստացվել է 95-ը։ 

Ըստ Մկրտչյանի՝ մշակվել էր նաև գնահատման թերթիկ, որում հիմք է ընդունվել 8 չափորոշիչ՝ սկսած հայտ լրացնելուց, գաղափարի մրցունակությունից մինչև ֆինանսական աջակցության ազդեցությունը բիզնեսի զարգացման, ընդլայնման համար։ Այնուհետև անկախ գնահատման նպատակով 95 հայտն ուղարկվել է աշխատանքային խմբի անդամներին և արդեն ունենալով արդյունքները, ամփոփիչ նիստում համադրվել են այդ գնահատականները, իսկ դրանց հանրագումարով ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն 42 հայտատուն ճանաչվել է ծրագրի հաղթող։ 

«Իմ քայլը» հիմնադրամն առաջիկա օրերին կկնքի նվիրաբերության պայմանագրեր բոլոր 42 հաջողակի հետ ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: 

Դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Փարպիում։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակներում հաղթող մասնակիցների անուններին՝ ըստ մարզերի ու բիզնես-ծրագրերի, հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում