Տնտեսություն

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

5 րոպեի ընթերցում

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու «Երեմյան Փրոջեքթս»   ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի պաշտոնական հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն է նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած Գինեսի համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը՝ ի նշան արդյունավետ համագործակցության։ 

2022 թվականին ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով ամրագրված համագործակցության նպատակն էր ապահովել ՀՀ պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։ Ներդրումային այս խոշորագույն ծրագրի շրջանակում «Երեմյան Փրոջեքթս»-ը Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցել և 2023 թվականի հոկտեմբերին գործարկել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական համալիրը։ Նույն ծրագրի շրջանակում Երևանում կառուցվեց և 2024 թվականի մայիսին բացվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի՝ կաթի վերամշակման գերժամանակակից նոր գործարանը։  ՀՀ Կառավարությունը՝ ի դեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել Հայաստանում կաթնարտադրության զարգացմանն ուղղված այս ծրագրի իրականացման բոլոր փուլերում։

Գինեսի ռեկորդի գրանցման միջոցառումը «Երեմյան Փրոջեքթս»-ը նախաձեռնել էր իր որդեգրած առաքելության և ռազմավարության շրջանակում, այն է՝ Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և բարձրակարգ և որակյալ կաթի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ, ինչը ևս բխում էր եռակողմ հուշագրի նպատակներից։  

Այս նպատակներին ուղղված՝ «Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երկրորդ անգամ էր իրականացնում «Շատ կաթը շատ սեր է» կաթի մարդաշատ հյուրասիրությունը։ Առաջին միջոցառումից բուռն արձագանքներ ստանալով՝ ընկերությունը 2024 թվականի հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, կրկնեց միջոցառումը, սահմանեց  նոր ռեկորդ և գերազանցեց  «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը։ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն. նոր ռեկորդն արդեն պաշտոնապես Հայաստանինն է։ 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդունելով ռեկորդը հավաստող վկայականը, ասաց.

«Մենք բարձր ենք գնահատում «Երեմյան Փրոջեքթս»-ի գործունեությունն ու ներդրվող ջանքերը Հայաստանում բարձրորակ կաթի արտադրության և սպառողին միայն բարձրակարգ արտադրանքով ապահովման ուղղությամբ։ Վստահ եմ, որ Գինեսի համաշխարհային ռեկորդի սահմանումը ոչ միայն կնպաստի միջազգային հարթակներում ընկերության ճանաչելիության ու վարկանիշի բարձրացմանը, այլև նոր խթան կհանդիսանա մեր երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և հայկական կաթնամթերքի մրցունակության ապահովման համար»։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է.

«Մենք մեզ համար հստակ ռազմավարություն ենք որդեգրել՝ ոչ միայն արտադրել բարձրորակ կաթ, այլև մեր երկրում փոխել կաթի սպառման մշակույթը, կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակությունում կաթ քիչ են օգտագործում։ «Շատ կաթը շատ սեր է»-ն այդ նպատակին ուղղված միջոցառումներից է։ Բարձր որակը մեզ համար եղել ու մնում է առաջնային սկզբունք, և մենք այս ռեկորդը չէինք կարող իրականացնել, եթե չհամապատասխանեիք որակի բարձր չափանիշներին, որն ապահովելու համար մեր գործընկերների հետ հսկայական աշխատանք ենք կատարել, երկար ու բարդ ճանապարհ անցել։ Ռեկորդը մեծ իրադարձություն էր ինչպես մեր, այնպես էլ Հայստանի համար։ Ուստի մենք սիրով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ենք նվիրում Գինեսի համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը՝ ի նշան մեր արդյունավետ համագործակցության, որն ուղղված է Հայաստանում պարենային անվտանգության ապահովմանը, արտադրության նոր որակ ու չափանիշներ սահմանելուն և ոլորտը զարգացնելուն»։

«Երեմյան Փրոջեքթս»-ը  Գինեսի իր առաջին ռեկորդը սահմանել է 2018 թվականին. ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենամեծ գաթա»։ Երևանի 2800-ամյակին նվիրված ռեկորդը հավաստող վկայականն ընկերությունը նվիրել է Երևանին, և այն այժմ գտնվում է Երևանի քաղաքապետարանում։ 

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հայաստան

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևան

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  Վիետնամի  վարչապետին

Ասիա

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Իրավունք

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Իրավունք

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Վրաստան

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում