Սպորտ

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում լավագույն եռյակում է

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում լավագույն եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում առաջատարների եռյակում է:

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացավ 6-րդ տուրի հանդիպումները: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Իսկ Կարեն Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 տուրից հետո առաջատարները, այդ թվում և Գաբրիել Սարգսյանը, ունեն 5 –ական միավոր: 4 միավոր ունեն Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում