Վրաստանի և Իրանի հետ նոր էլեկտրագծերով Հայաստանը կդառնա էներգետիկ շղթայի մաս

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է իր հյուսիսային և հարավային սահմաններում կառուցել նոր էլեկտրագծեր, որոնց միջոցով կմիանա Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգերին, իսկ անհրաժեշտության դեպքում կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել այդ պետություններին: Վրաստանի հետ կառուցվող էլեկտրագծով Հայաստանը կմիանա նաև ռուսական համակարգին` դառնալով էներգետիկ շղթայի մի մասը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի բաձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը` նշելով, որ էլեկտրագծերի և ենթակայանների կառուցմումը նախատեսված է առաջիկա մի քանի տարիներին: «Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզում գտնվող «Շինուհայր» ենթակայանի համար արդեն կա պայմանավորվածություն, և մինչ այս տարվա ավարտը կընտրենք կապալառու ընկերությունը: Ծրագրի ավարտը նախատեսված է 2017 թվականին: «Շինուհայր» ենթակայանը սպասարկում է այս ողջ տարածաշրջանը, այստղից ենք էլեկտրաէներգիա մատակարարում է դեպի Մեղրի, որտեղից էլ` Իրան: Նույն գծով նաև էլեկտրաէներգիա ենք կարողանում ստանալ Իրանից: Այսօր մենք Իրանին գիշերները տալիս ենք մոտ 100-120 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ ցերեկները ստանում ենք մոտ 15 մեգավատտ»,- ասաց Անանյանը: Նույն ծրագրով նախատեսված է նաև «Եղեգնաձոր» ենթակատանի կառուցումը, որն էլ էլեկտրագծերով կմիանա Հրազդան ՋԷԿ-ին: Ողջ ծրագրի համար «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» Ասիական զարգացման բանկից ստացել է 23 մլն դոլարի ֆինանսավորում:

Արամ Անանյանի խոսքով` այս ծրագրի ավարտից հետո մեկնարկելու է «Արարատ-2», ապա նաև մյուս ենթակայանների շինարարությունը: «Սա համակարգի համար մեծ նշանակություն ունի, քանի որ կկարողանանք ավելի մեծ հզորություն ապահովել: Ենթակայանների վերակառուցումից հետո դրանց հզորությունը մոտ 15-20 տոկոսով ավելանալու է»,- հայտնեց Արամ Անանյանը: Նա նշեց, որ առաջիկայում Սյունիքի մարզում կառուցվելու է նաև բոլորովին նոր ենթակայան` 400 կՎ հզորությամբ` նախատեսված հենց պարսկական գծի համար: «Այդ ուղղությունով գիծը շարունակվելու է մինչև Դդմաշենի տարածք, որտեղ ևս կկառուցվի ենթակայան, շարունակությունը կլինի «Այրում» ենթակայանն Ալավերդիի մոտ, որտեղ փորձելու ենք Վրաստանի հետ կապ հաստատել: Այսինքն` ունենալու ենք նաև Հայաստան-Վրաստան էլեկտրագիծը` 500 կՎ հզորությամբ, որից Հայաստանում դեռ չկա»,- հավելեց նա:

«Հայաստանի բաձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենը վստահ է, որ ինչպես Իրանում, այնպես էլ Վրաստանում կա էլեկտրաէներգիայի պահանջարկ, և Հայաստանը ի զորու է էլեկտրաէներգիա մատակարարել նրանց: «Իրանում էլեկտրաէներգիայի պահանջարկ գրեթե միշտ կա, սակայն մենք չենք կարողանում մեծ ծավալի արտահանում ապահովել, բացի այդ, գիծն ու ենթակայաններն էլ այս պահին չունեն այդ հզորությունը: Այդ հարցն էլ այժմ փորձում ենք լուծել»,- ասաց նա: Անանյանը խոսեց նաև Վրաստանի միջոցով Ռուսաստանի էներգետիկ շղթային միանալու մասին` ընդգծելով, որ դա թույլ կտա Հայաստանին վթարների ժամանակ էլեկտրաէներգիա ստանալ ՌԴ-ից: «Ռուսաստանին միանալը կարևոր է ապահովության տեսանկյունից, երբ վթար է լինում, մենք կկարողանք էլեկտրաէներգիա ներկրել այնտեղից»,- հավելեց Անանյանը:

Վրաստան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդումների հերթական գծի կառուցումը կկապի Մառնեուլի ենթակայանը Հայաստանի Հրազդանի ՀԷԿ-ի հետ։ Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման ծավալների մեծացման ծրագրով` ներկայիս 200 մգՎտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգՎտ-ի, կառուցվելիք 400 կՎ բարձ լարման գծի և հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել