Շոու բիզնես

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում «007» գործակալը հնարավոր է թոշակի անցնի

2 րոպեի ընթերցում

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում «007» գործակալը հնարավոր է թոշակի անցնի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ ֆիլմում բրիտանական հետախուզության «007» գործակալը կարող է թոշակի անցնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ռեժիսոր Սեմ Մենդեսը, ով նկարահանում է լրտեսական ֆիլմաշարի հերթական մասը: «007: Սպեկտր» կինոժապավենում Բոնդը կրկին պայքարելու է հզոր գաղտնի կազմակերպության դեմ: Ինչպես միշտ այս ֆիլմում էլ գործակալին օգնելու է բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար «Մ»-ը, նրա քարտուղարուհի միսս Մանիպենին և հետախուզական ծառայության տեխնիկական արտադրանքների բաժնի ղեկավար «Քյու»-ն:

«Այս ֆիլմում նրանցից յուրաքանչյուրն իր ձևով է օգնելու Բոնդին՝ ռիսկի գնալով կործանել սեփական կարիերան և կորցնել աշխատանքը»,-ասել է Մենդեսը՝ նշելով, որ նոր ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում «007: Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմի դեպքերից հետո: Մենդեսի խոսքով՝ ֆիլմում Բոնդը որոշում է՝ արդյոք ինքն այն նույն կյանքով կապրի, ինչ առաջ և արդյոք պետք է շարունակի իր գործունեությունը: «Թե ինչ կլինի վերջում՝ պետք է գաք և դիտեք ֆիլմը»,-ավելացրել է ռեժիսորը: «007: Սպեկտր» ֆիլմը էկրաններին կբարձրանա այս տարվա հոկտեմբերի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում