Շոու բիզնես

Նաոմի Քեմփբելը հարձակվել Է ամերիկյան հեռուստաալիքի օպերատորի վրա

1 րոպեի ընթերցում

Նաոմի Քեմփբելը հարձակվել Է ամերիկյան հեռուստաալիքի օպերատորի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը Կուբայի մայրաքաղաք Հավանայում հարձակվել Է ամերիկյան NBC News հեռուստաալիքի օպերատորի վրա: Միջադեպը տեղի Է ունեցել Havana հյուրանոցի մոտ, որտեղ նա իջեւանել Է փետրվարի 26-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմփբելը կատաղության Է հասել այն բանից հետո, երբ հյուրանոցից դուրս գալիս հայտնվել Է տեսախցիկի օբյեկտիվում: Դեմքը ծածկելով գլխարկով՝ մոդելը վազել Է դեպի օպերատորը: Նա մի քանի անգամ խնդրել Է դադարեցնել նկարահանումը, որից հետո հարվածել տեսախցիկին:

Մի քանի ժամ անց Քեմփբելը հեռուստաալիքից ներողություն Է խնդրել իր պոռթկման համար: «Ես ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: Դա մեծ թյուրիմացություն Էր»,-հայտարարել Է մոդելը:

Սա առաջին դեպքը չԷ, որ Քեմփբելն անզուսպ պահվածքի պատճառով հայտնվում Է սկանդալի կենտրոնում: Այսպես, մանեկենուհու կողմից հայհոյանքների եւ ծեծերի համար բողոքել են նրա վարորդը, մի քանի սպասուհիներ. մի անգամ մոդելը կռվել Է իր բժիշկ-նարկոլոգի հետ, մի քանի սկանդալ սարքել խանութներում եւ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հարձակվել ոստիկանների վրա, ինչի համար դատապարտվել Է 200 ժամ տեւողությամբ հանրային աշխատանքների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում