Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից, և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այս ֆորումի կազմակերպմանը:

Հայաստանում անցկացվելիք ներդրումային համաժողովի նպատակն է վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները և քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել Մշակութային դիվանագիտության ինստիտուտի հետ՝ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Հայերեն Русский

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՔՊ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը