Ռոբերտ դե Նիրոյին մերկացրել են հարկերի չվճարման մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյին մերկացրել են 6,4 միլիոն դոլար գումարի հարկեր չվճարելու մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին: ԱՄՆ-ի Հարկային ծառայությունն արդեն «Օսկարի» կրկնակի դափնեկրին ծանուցել Է այն մասին, որ Նյու Յորքում նրա բնակարաններից մեկի վրա կարող Է կալանք դրվել:

71-ամյա դերասանի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել Է, որ դե Նիրոն փետրվարի 26-ին մարել Է պարտքը: Նրա խոսքով՝ համերկրային ծառայության աշխատակիցները ծանուցումն ուղարկել են հին հասցեով, որտեղ դերասանն արդեն որոշ ժամանակ չի ապրում:

«Եթե նրանք նամակն ուղարկեին անհրաժեշտ հասցեով, ապա այս հարցը շատ ավելի շուտ կլուծվեր»,- մեջբերում Է The New York Daily News-ը դերասանի մամուլի քարտուղար Սթեն Ռոզենֆելդին: Նա նշել Է, որ դե Նիրոն վճարագիրն ուղարկել Է այն բանից անմիջապես հետո, երբ իմացել Է իր ունեցած պարտքի մասին:

Հարկային ծառայությունում առայժմ այս տեղեկատվությունը չեն հավաստել:

Ռոբերտ դե Նիրոյի կարողությունը գնահատվում Է 200 միլիոն դոլար: Դերասանը Tribeca Productions մեդիաընկերության եւ Tribeca կիոփառատոնի ստեղծողներից մեկն Է, ռեստորանների ցանցի համասեփականատեր Է, նա նաեւ անշարժ գույք ունի Լոս Անջելեսում եւ Լոնդոնում:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել