Իրավունք

ԴԱՀԿ-ն ու Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԴԱՀԿ-ն ու Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ լրատվական ծառայությունից, այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով:

Փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի և կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջև համագործակցության միջոցառումների ծրագիր: Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ և աշխատանքային քննարկումներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում