Շոու բիզնես

Բրիտանիայում KFC ռեստորաններում սուրճը մատուցում են ուտվող բաժակներով

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայում KFC  ռեստորաններում սուրճը մատուցում են ուտվող բաժակներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում KFC արագ սննդի սպասարկման ռեստորաններում սկսել են մատուցել սուրճ ուտվող բաժակներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նոր սպասքը պատրաստված է արտասովոր թխվածքաբլիթից, որը պատված է շաքարավազով, որն էլ, իր հերթին, պատված է ջերմակայուն սպիտակ շոկոլադով: Բաժակի վրա դաջված է ընկերության լոգոն:

Սկզբում բաժակն այնքան ամուր է թվում, որ այն դժվար է ուտել, սակայն որոշ ժամանակ անց սկսում է հալվել: Բաժակներն արտադրվել են The Robin Collective ընկերության ջանքերով: Ընկերության ներկայացուցչի խոսքով` նոր բաժակները միանգամայն ուտելի են և օժտված են բնական համով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում