Շոու բիզնես

Բժիշկները որոշել են Ուիթնի Հյուսթոնի դստերը դուրս բերել արհեստական կոմայի վիճակից

1 րոպեի ընթերցում

Բժիշկները որոշել են Ուիթնի Հյուսթոնի դստերը դուրս բերել արհեստական կոմայի վիճակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքի Էմորիի համալսարանի հիվանդանոցի բժիշկները որոշել են արհեստական կոմայից դուրս բերել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հոլիվուդյան People շաբաթահանդեսը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ երիտասարդ կնոջը հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել Էին Ատլանտայի արվարձանում իր տան լոգարանում: Հիվանդանոցում բժիշկները, փորձելով պահպանել նրա կյանքը, նրան մտցրել Էին արհեստական կոմայի մեջ: Այժմ, երեք շաբաթ անցնելուց հետո, որոշում Է կայացվել նրան լիովին դուրս բերել կոմայից:

«Միեւնույն ժամանակ Բոբի Բրաունը միացված կմնա արհեստական շնչառության ապարատին»,- ընդգծել Է հրատարակությունը:

Անցած շաբաթ Բոբի Բրաունին հսկող բժիշկներն սկսել են նվազեցնել նրա արյան մեջ ներարկվող դեղորայքի քանակը: Նրանց այժմյան որոշումը կարող Է դիտվել որպես իրադարձությունների դրական զարգացում: «Նրանք ասում են, որ երիտասարդ կնոջ ուղեղն, ըստ երեւույթին, հակազդում Է արտաքին գրգռիչներին»,- նշել Է Լոս Անջելեսի ռադիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում