Մադոննան Brit Awards-ի արարողությանն ունեցած ելույթի ժամանակ ցած Է ընկել աստիճաններից
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մադոննան սանդուղքից ընկել Է՝ փետրվարի 25-ին ելույթ ունենալով Brit Awards-ի պարգեւների հանձնման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել Լոնդոնում: Միջադեպը տեսագրված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
56-ամյա Մադոննան՝ երկար պարեգոտը հագին կանգնած Է եղել վերեւում գտնվող հարթակ տանող աստիճանների վրա: Ամենայն հավանականությամբ, պարող տղամարդը պետք Է երգչուհու վրայից տպավորիչ կերպով քաշեր պարեգոտը, սակայն դրա փոխարեն ներքեւ Է քաշել հենց Մադոննային, որը դրա հտեւանքով ընկել Է բեմի վրա՝ թռչելով երեք աստիճանների վրայով:
Ընկնելուց անմիջապես հետո Մադոննան դադարել Է երգել, սակայն արագորեն ուշքի Է եկել եւ շարունակել ելույթը, նշել Է Daily Mail-ը:
Ավելի ուշ երգչուհին ինքն Instagram-ում հայտնել Է, որ իր հետ ամեն ինչ կարգին Է: «Իմ հիանալի թիկնոցը չափազանց պինդ Էր կապված»,- բացատրել Է Մադոննան: