Էդ Շիրանը «լավագույն բրիտանացի կատարող» Է ճանաչվել BRIT Awards-ի մրցանակաբաշխությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի երգիչ Էդ Շիրանը դարձել Է BRIT Awards մրցանակի դափնեկիր «լավագույն բրիտանական ալբոմ» գլխավոր անվանակարգում՝ “X” ձայնապնակի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է հեղինակավոր երաժշտական մարցանակի հանձնման 35-րդ արարողության ժամանակ, որը փետրվարի 25-ին կայացել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի O2 համերգային հարթակում:

Շիրանը նաեւ «լավագույն բրիտանացի կատարող» Է ճանաչվել՝ այս անվանակարգում առաջ անցնելով Ջորջ Էզրայից, Դեյմոն Ալբառնից, Պաոլո Նուտինիից, ինչպես նաեւ գլխավոր մրցակցից՝ Սեմ Սմթից: Սմիթը՝ Grammy Awards-ի չորս գլխավոր կատեգորիաներից երեքի մրցանակակիրը, դարձել Է ներկայիս BRIT Awards-ի եւս մեկ հաղթահերոսը՝ շահելով եւս երկու՝ «համաշխարհային ճանաչում» եւ «տարվա ճեղքում» անվանակարգերում:

Իր հերթին Royal Blood երկյակը դարձել Է «բրիտանական լավագույն խումբը»՝ հետ թողնելով Alt-Jեւ Coldplay ռոքերներին, ինչպես նաեւ Clean Bandit Էլեկտրոնահարներինեւ One Direction փոփ-կոլեկտիվին: «Լավագույն բրիտանական սինգլ» Է ճանաչվել"Uptown Funk" կոմպոզիցիան, որը ձայնագրել Է Մարկ Ռոնսոնն ամերիկացի կատարող Բրունո Մարսի հետ համատեղ:

Երգչուհի Փալոմա Ֆեյտը ճանաչվել Է «լավագույն բրիտանացի կին կատարողը», իսկ «լավագույն միջազգային կին կատարող» Է դարձել ամերիկուհի Թեյլոր Սվիֆտը, որի ելույթով բացվել Է արարողությունը:

«Լավագույն միջազգային կատարող» Է դարձել ամերիկացի Ֆարել Ուիլյամսը, որն առաջ Է անցել Բեքից, Ջեք Ուայթից, Ջոն Լեջենդից եւ իռլանդացի Հոզիերից:

«Լավագույն միջազգային խումբ» Է ընտրվել Foo Fighters այլընտրականները, որոնք ավելի վաղ ստացել Էին բրիտանական MME հանդեսի մրցանակը նույն կատեգորիայում:

BRIT Awards-ը 1977 թվականին հիմնել Է Մեծ Բրիտանիայի Ձայնագրության ինդուստրիայի ասոցիացիան: Այս մրցանակը, որն ամեն տարի հանձնվում Է հիմնականում բրիտանացի փոփ-կատարողներին, համարվում Է ամերիկյան Grammy-ի անալոգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres