Հասարակական

Իրաքն սկսում է Հայաստան չվերթների իրականացումը

1 րոպեի ընթերցում

Իրաքն սկսում է Հայաստան չվերթների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի ավիաուղիներ» ընկերությունն այսուհետ ամեն շաբաթ չվերթներ կիրականացնի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nalia Radio and Television (NRT) հեռուստառադիոկայանի կայքը, այս մասին հայտարարել էավիաընկերությունը: Բաղդադ-Երևան թռիչքներն, ըստ կայքի, կսկսվեն փետրվարի 26-ից:

Հայաստանը թույլ է տվել Իրաքի քաղաքացիների մուտքը երկիր` առանց մուտքի արտոնագրի: «Նախաձեռնությունն իրականացվում է ուղևորափոխադրումների ոլորտում բաց երկնքի քաղաքականության համատեքստում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սաադ ալ Քաֆաջին:

Հայաստանը միաժամանակ ամրապնդում է կապերը Իրաքի քրդական տարածաշրջանի հետ: Ծրագրվում է 2015 թվականի հունիսին հայկական հյուպատոսություն բացել Էրբիլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում