Շոու բիզնես

Պուգաչովան երգել Է պատերազմի մասին

1 րոպեի ընթերցում

Պուգաչովան երգել Է պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ալլա Պուգաչովան ներկայացրել Է «Պատերազմ» նոր երգը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պսկովի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին: Կոմպոզիցիան «Ռուսական ռադիո»-ի եթերով հնչել Է փետրվարի 23-ին: Հեղինակը պսկովցի դարբին Եվգենի Վագինն Է:

«Նա երաժիշտ չԷ: Եվ մարդկային այդ անկեղծությունն ինձ կաշառեց: Շիտակ մարդ Է: Ես խենթացա այդ երգից: Դրանում առանձնահատուկ ոչինչ չկա: Միայն ճշմարտություն եւ ազնվություն: Եվ վերջ: Ինձ Էլ ոչինչ պետք չԷր: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Պետք Է երգել այն, ինչ զգում ես: Ես, ընդհանրապես, նման եմ թռչնին՝ չեմ երգում, երբ կրակում են թնդանոթները: Բայց այժմ այդ ամենն ինձ համակել Է»,-մեկնաբանել Է Պուգաչովան:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, «Պատերազմ» երգը տեղ Է գտել Եվգենի Վագինի «Բարձունք» ալբոմում, որի ռելիզը կայացել Է 2006 թվականին: Հեղինակը սկավառակը 2014 թվականի օգոստոսին Պուգաչովայի ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, Է հանձնել ՆՏՎ-ի «Խոսում եւ ցուցադրում ենք» ծրագրի նկարահանումների ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում