Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Կատարի հետ հարաբերությունների զարգացումը. ՀՀ Նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Կատարի հետ հարաբերությունների զարգացումը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` փետրվարի 24-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաև Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի և արաբական մի շարք երկրների միջև ներկայիս արդյունավետ ու բազմաբովանդակ փոխգործակցությունը հիմնված է հայ և արաբ ժողովուրդների դարերից եկող անկեղծ բարեկամության վրա` Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ այդ ամուր հիմքի վրա փոխշահավետ բոլոր ոլորտներում հաջողությամբ կարող են զարգանալ հայ-կատարական հարաբերությունները:

Դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` երկկողմ հարաբերությունները զարգացնելու և իր համոզմամբ, համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում