Սպորտ

ՄՕԿ-ի նախագահը վստահ է` Ռիոյի խաղերի հետ կապված խնդիրները լուծելի են

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ի նախագահը վստահ է` Ռիոյի խաղերի հետ կապված խնդիրները լուծելի են

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահեցրել է, որ Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի հետ կապված խնդիրները լուծելի են:

«Մենք տեսնում ենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Օլմպիական խաղերի նախապատրաստական շրջանը մեծ առաջխաղացում ունի: Ես այն մարդկանցից եմ, ովքեր ոչ թե խնդիրներ են փնտրում, այլ փորձում են լուծել դրանք: Տեսնում ենք, որ խնդիրներ կան, բայց վստահ եմ, որ դրանք լուծել են: Ցանկություն ունեմ, որ խաղերի փակման արարողության ժամանակ մենք տեղաբնակներին ասենք, որ նման մեծ մարզական միջոցառումը Ռիոն դարձրեց ավելի ապահով և լավը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թոմաս Բախի խոսքը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովը հերթական այցն է կատարել 31-րդ ամառային Oլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո: Հանձնախմբի անդամները երեք օրվա ընթացքում մի ամբողջ շարք հանդիպումներ կունենան խաղերի կազմկոմիտեի և Բրազիլիայի կառավարության անդամների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում