Սպորտ

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը հերթական այցն է կատարել Ռիո դե Ժանեյրո

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը հերթական այցն է կատարել Ռիո դե Ժանեյրո

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովը հերթական այցն է կատարել 31-րդ ամառային Oլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո: Հանձնախմբի անդամները երեք օրվա ընթացքում մի ամբողջ շարք հանդիպումներ կունենան խաղերի կազմկոմիտեի և Բրազիլիայի կառավարության անդամների հետ:

ՄՕԿ-ի պատվիրակությունը կլինի օլիմպիական կառույցներում, կքննարկի կամավորականների հետ տարվող աշխատանքները և օլիմպիական կրակի երթուղու հետ կապված հարցերը: Այցի վերջին օրը Ռիոյում կանցկացվի ՄՕԿ-ի գործկոմի նիստ , որը կվարի նախագահ Թոմաս Բախը: Թե ինչպիսի տպավորություն կստանա հանձնաժողովն այցի արդյունքում, կիմացվի գործկոմի նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Նախորդ այցը Ռիո եղել է անցյալ հոկտեմբերին: Այն ժամանակ հանձնախումբը ուսումնասիրել է օլիմպիական այգին, ավանը, գոլֆի խաղադաշտը և բավարարված է եղել տեսածով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում