«Օսկարի» մրցանակաբաշխության հեռարձակումը ԱՄՆ-ում ռեկորդային քիչ քանակությամբ հանդիսատես է հավաքել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկարի» մրցանակաբաշխության 87-րդ արարողության հեռարձակումը ԱՄՆ-ում էկրանների մոտ ռեկորդային փոքր քանակությամբ հանդիսատես է հավաքել վերջին վեց տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Nielsen ընկերության վիճակագրական տվյալները:

Արարողությունն ԱՄՆ-ում հեռարձակել է ABC հեռուստաալիքը: Այն դիտել է 36,6 մլն մարդ, իսկ վարկանիշը մեծահասակ բնակչության (18-ից մինչեւ 49 տարեկան) շրջանում կազմել է 10,8, հաղորդել է Variety պորտալը: Անցյալ տարվա համեմատությամբ հանդիսատեսների թիվը նվազել է 16 տոկոսով (2014 թվականին հանդիսատեսների թիվը եղել է 43,7 մլն), իսկ ռեյտինգը՝ 18 տոկոս (2014-ին՝ 13,1):

Այդուամենայնիվ, «Օսկար»-ին հաջողվել է հանդիսատեսների թվաքանակով առաջ անցնել «Գրեմմի»-ից (24,8 մլն) եւ «Ոսկե գլոբուս»-ից (19,3 մլն):

Սոցցանցերում 21 մլն մարդ շուրջ 58 մլն գործողություն (հավանություն են տվել, գրել են մեկնաբանություններ) են կատարել՝ կապված արարողության հետ:

Փետրվարի 22-ին կայացած արարողության հաղթահերոսը դարձել է «Բյորդմեն» ֆիլմը, որը նվաճել է չորս արձանիկ:

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար