Թամար Կապրելյանը հուզված է «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնելու փաստից

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդգրկվել այս մրցույթում այն ժամանակ, երբ մենք ոգեկոչում ենք Հայաստանի համար նման ուղենշային տարելից, ինձ համար ապշեցուցիչ արտոնություն է: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երկրորդ մասնակից երգչուհի Թամար Կապրելյանը: «Ես շատ հուզված եմ միանալու արտիստների շատ տաղանդավոր խմբին՝ ներկայացնելով Հայաստանը և Ամերիկան, և հանդիսատեսի հետ կիսելու խաղաղության և միասնության մասին դրական ուղերձը»,-նշեց երգչուհին:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում: «Հուզված եմ, պատիվ եմ համարում, որ մասնակցելու եմ այս տարվա «Եվրատեսիլ»-ին` ներկայացնելով Հայաստանը»,-ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր Թամար Կապրելյանը:Բացի այդ, նա հանդես է եկել մեկ այլ գրառմամբ, որում նշում է, թե Հայաստան է գալիս:

Ծնված լինելով ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայկական ընտանիքում՝ Թամար Մարդիրոսյանն իր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու հիշատակին նախընտրել է մոր ազգանունը՝ Կապրելյան. այդ ժամանակ նա դեռեւս չէր սկսել իր երաժշտական կարիերան: Թամարը հպարտանում է իր հայկական ժառանգությամբ և սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Նրանք կտորեղենի եկամտաբեր արտադրամաս են ունեցել Միջին Արևելքում: Թամարի հորական պապը՝ Ջորջ Մարդիրոսյանը, իր կյանքը կապել է ազգությամբ հրեա Վիկտորյա Էվինի հետ եւ Մանչեստրում հայկական հյուրանոց-ռեստորան հիմնել:

Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին, նա նաև նախկինում տարված է եղել Disney-ի դասական ֆիլմերով: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել՝ լսողության շնորհիվ, առանց նախնական երաժշտական պարապմունքների: Դա Թամարին հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրելու իր հորինած երաժշտություններն ու երգերը: 2008 թվականի մարտին նա հաղթել է One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթը: Որպես մրցանակ՝ Ryan Tedder-ը Interscope Records-ի ուշադրությանն է արժանացրել Թամարին և կարճ ժամանակ անց Interscope Records-ը ձայնագրել է նրան: Wax Ltd-ի հետ համատեղ մշակվել է նրա "New Day" երգն ու դարձել իր ձայներիզի առաջին սինգլը:

“New Day” երգը MTV-ն համակցել է “The Hills” սերիալի հինգերորդ սեզոնի ավարտին և Abcfamily-ի “Huge”-ի հոլովակում:

Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010 թվականի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր թե անմեղ» (Sinner or a Saint): Նա ձայներիզը նկարագրում է որպես «հասունության ընթացք` լի նոր գաղափարներով, հուսադրող և ազնիվ երգերով»: Ալբոմը համընկնում է նրա կյանքի այս ժամանակահատվածին, մարդկանց հետ ունեցած իր հարաբերություններին և իր ցանկությանը՝ ստեղծելու ալբոմ, որը համապատասխանում է իր անձին և արտիստական կերպարին:

2010 թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների` կատարելով "Like a G6" երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

Թամարի նոր ալբոմը կթողարկվի 2015 թվականի գարնանը:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Նրա համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում