Շոու բիզնես

Բժիշկները փորձում են կոմայից հանել Ուիթնի Հյուսթոնի դստերը

1 րոպեի ընթերցում

Բժիշկները փորձում են կոմայից հանել Ուիթնի Հյուսթոնի դստերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները փորձում են կոմայից հանել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը՝ Բոբբի Քրիստին Բրաունին: Ատլանտայի հիվանդանոցի բժիշկները սկսել են պակասեցնել դեղորայքի չափաբաժինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այդ կերպ բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում աղջկա ուղեղը և ինչպես է նա արձագանքելու արտաքին ազդակներին: Դրական արդյունքի դեպքում կոմայից հանելու գործընթացը կշարունակվի:

Որոշ անգլալեզու լրատվամիջոցներ փետրվարի 10-ին հրապարակել էին, որ 21-ամյա աղջկա հարազատները որոշել են Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը՝ փետրվարի 11-ին, անջատել կենսապահովման սարքավորումը:

Հունվարի 31-ին աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը, նրան հայտնաբերել էր Ատլանտայում իրենց տանը բերանքսիվայր, անգիտակից ընկած ջրով լի լոգարանի մեջ: Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում