Սիսի կաթողիկոսական նստավայրը վերադարձնելու հարցում դրական դաշտ կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախաձեռնությունը` դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան եւ ետ վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրը, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը ոչ միայն դրական նախաձեռնություն է գնահատում, այլեւ ինչ-որ տեղ այն համարում է ուշացած: «Բոլոր գործընթացներն էլ պետք է սկսեն մի կետից եւ պատահական չէ, որ այս գործընթացը հենց հարյուրերորդ տարելիցին մեկնարկի: Կա հնարավորությունների դաշտ, որը դրական է, քանի որ Թուրքիան ԵՄ հնարավոր անդամակցության գործընթացի հետ կապված որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել: Դրանցից մեկն էլ գույքի, ունեցվածքի ռեստիտուցիայի գործընթացն է եւ այդ հարցի առնչությամբ մի քանի դրական օրինակներ գոյություն ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ Արամ Ա. Կաթողիկոսը շատ կարեւոր քայլ է կատարում գույքի վերաբերյալ արդարությունը վերականգնելու համար:

Ըստ Քոչարյանի, եթե թուրքական արդարադատության համակարգի շրջանակում հարցը դրական լուծում չստանա, ապա հնարավորություն կա դիմելու նաեւ ՄԻԵԴ, մանավանդ, որ այդ դատարանում որոշակի մոտեցումների փոփոխություն կա գույքային իրավունքների խախտման հետ կապված:

«Խնդիրը վերաբերում է նրան, որ համապատասխան գործողությունը կատարվել է մինչեւ այդ դատարանի ստեղծումը: Սակայն եթե դատարանը համարում է, որ իրավունքի խախտումը շարունակակ բնույթ է կրում, ապա հայցը կարող է դատարանը ընդունելի համարել»,- ասաց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ ցանկալի կլինի, որ հարցը լուծվի թուրքական արդարադատության տիրույթում, քանի որ այդ կերպ ավելի ապահով կլինի գույքի վերադաձը եկեղեցուն:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին