Հասարակական

Հայոց ցեղասպանության և Թեհլերյանի դատավարության մասին կոմիքս է պատրաստվել

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության և Թեհլերյանի դատավարության մասին կոմիքս է պատրաստվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ` ի հարգանս մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործության ստեղծվել է «Նեմեսիս գործողություն. Ցեղասպանության և վրեժի պատմություն» կոմիքսը, որը պատմում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից թուրք ոճրագործ Թալեաթ փաշային սպանության, նրա դատավարության և դատարանի կողմից անմեղ ճանաչվելու մասին: Կոմիքսն ապրիլին հրատարակել պատրաստվող Devil’s Due հրատարակչությունը «Նեմեսիս» օպերացիայի միջոցով պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է comicsbeat.com կայքը: Կոմիքսի հեղինակը Ջոշ Բլեյլոքն է, խմբագիրը` Մարկ Փաուերսը, իսկ նկարազարդողը` Հոյթ Սիլվան:

Որպես նախագծի հեղինակներ են հանդես եկել նաև Դավիթ Գրիգորյանն ու Թոմաս Դարդարյանը: Թեհլերյանի պատմությունը ներկայացնող կոմիքսն արդեն հայտնվել է նաև առցանց վաճառք իրականացնող Amazaon.com կայքում: Այն անգլերենով է և բաղկացած 144 էջից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում