Շոու բիզնես

Ուիթնի Հյուսթոնի դստերն սկսել են դուրս բերել արհեստական կոմայից

2 րոպեի ընթերցում

Ուիթնի Հյուսթոնի դստերն սկսել են դուրս բերել արհեստական կոմայից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկներն սկսել են արհեստական կոմայից աստիճանաբար դուրս բերել հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, որում նա հայտնվել Է ընթացիկ տարվա հունվարի 31-ին: Ինչպես փետրվարի 20-ին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը, այս նպատակով կրճատում են դեղորայքի չափաբաժինները, որոնք երիտասարդ կնոջը պահում ն կոմայի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում Է հիվանդի գլխուղեղը, եւ ինչ չափով այն կհակազդի արտաքին գրգռիչներին,- հայտարարել Է նյարդավիրաբուժության բնագավառի մասնագետ Սանջայ Գուպտան:- Եթե իրենք տեսնեն, որ Բոբի Բրաունն արձագանքում Է կոմայից դուրս գալու գործընթացին, ապա այն կշարունակվի»:

Միաժամանակ հեռուստաընկերությունը հավաստել Է, որ փետրվարի 18-ին, ընտանիքի համաձայնությամբ, բժիշկները փոխել են այն ճկափողը, որով հիվանդի թոքերին օդ Է տրվում արհեստական շնչառության ապարատից:

21-ամյա աղջկան հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել Էին Ատլանտայի արվարձանում նրա տան լոգարանում: Անհապաղ կանչվել Էր շտապ օգնություն, որը նրան տեղափոխել Էր հիվանդանոց: Դեպքն այնքան բարդ Է եղել, որ բժիշկներն անմիջապես երիտասարդ Բոբի Քրիստինա Բրաունին մտցրել են արհեստական կոմայի մեջ եւ միացրել արհեստական շնչառության ապարատին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունը շարունակում Է ուսումնասիրել միջադեպի հանգամանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում