Շոու բիզնես

Լոս Անջելեսում սկսվել Է քվեաթերթիկների հաշվումը «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու համար

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում սկսվել Է քվեաթերթիկների հաշվումը «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում սկսվել Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի անդամների քվեաթերթիկների հաշվումն «Օսկարի» 87-րդ մրցանակի հաղթողներին որոշելու համար: Արդյունքները պետք Է պատրաստ լինեն փետրվարի 21-ի երեկոյան:

Հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, Հոլիվուդի Hollywood & Highland Center առեւտրամշակութային կենտրոնում կկայանա մրցանակի դափնեկիրների հայտարարման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ կատարվում Է քվեաթերթիկների հաշվումը, որոնք տվել են ակադեմիայի 6292 անդամները: Այն անցկացնում Է PricewaterhauseCoopers հայտնի միջազգային հաշվեստուգիչ ընկերության աշխատակիցների խումբը, որը բաղկացած Է 20 հոգուց:

Բոլոր այն անձինք, ովքեր առնչություն ունեն հաշվումների հետ, հրաժարվել են ՏԱՍՍ-ին որեւիցե տեղեկատվություն հայտնել տվյալ գործընթացի վերաբերյալ: Սակայն հավաստել են, որ «ձեռքով հաշվումը կսկսվի վերջին ժամերին»: Մինչդեռ հայտնի Է դարձել , որ կինոակադեմիկոսների մեծ մասն իրենց լրացրած քվեաթերթիկներն ուղարկել են Էլեկտրոնային փոստով:

Միայն ոչ մեծ մասն Է օգտվել ավանդական միջոցից եւ դրանք ուղարկել Է սովորական նամակով:

Քվեարկությունն անցկացվում Է 24 անվանակարգերով:

Աշխատակիցներն ստացված Էլեկտրոնային ուղերձները տպում են եւ դրանք դարսում ոչ մեծ տրցակներով:

Ըստ որում PricewaterhauseCoopers խմբից յուրաքանչյուրը հաշվում Է քվեաթերթիկների միայն ոչ մեծ մասը, որպեսզի ինքը չկարողանա իմանալ հաղթող ֆիլմերը: Այնուհետեւ մշակված տվյալներն ստանում են երկու ավագ կառավարիչները: Միայն նրանք են իմանում վերջնական արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում