Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն խորհուրդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվելու է հակակոռուպցիոն խորհուրդ: «Մենք արդեն քննարկել ենք այս հարցը հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հանրային խորհրդում, և հուսով եմ, որ հակակոռուպցիոն խորհուրդի ստեղծման մասին կհայտարարվի փետրվարի 19-ին կայանալիք կառավարության հերթական նիստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 3-րդ փուլի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մեծածավալ աշխատանք է տարել ՏՀԶԿ-ի` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնած «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրի շրջանակներում վերը նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը բարելավելուն ուղղված առաջարկությունները կյանքի կոչելու համար: «Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել 2009-2012 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, և մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ռազմավարության պատշաճ իրականացման համար»,- ընդգծեց Սուրեն Քրմոյանը և հավելեց, որ կառավարության ստեղծած «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը» մեծածավալ աշխատանքներ է կատարել 17 ոլորտներում վարչարարությունը պարզեցնելու ուղղությամբ, որոնց արդյունքում փոփոխվել կամ ուժը կորցրած են ճանաչվել շուրջ 1100 իրավական ակտեր:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի ներկայացուցիչ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության քարտուղարության խորհրդական Օլգա Սավրանը նշեց, որ նախորդ հակակոռուպցիոն ռազմավարությունը կատարվել է մոտ 66 տոկոսով: «Մենք շատ դրական գնահատեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, սակայն պետք է նշեմ, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս հանձնաժողովին ստուգել պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Բացի այդ, ուրախալի է, որ ներդրվել է աշխատավարձերի միասնական համակարգը, որը թույլ չի տալիս որևէ պաշտոնյայի իր ծանոթներին ավելի շատ աշխատավարձ վճարել»,-նշեց նա` հավելելով, որ նոր Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումից հետո կառավարությունը ավելի ուժեղ մեխանիզմներ կկիրառի երկրում հակակոռուպցիոն գործընթացների վերահսկման համար:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի ներկայացուցիչ, Վրաստանի հակակոռուպցիոն խորհրդի քարտուղար Ռուսուդան Միխելիձեն նկատեց, որ Հայաստանում պետք է բարելավվի հատկապես դատական իշխանությունը: «Դատական իշխանությունը պետք է զերծ մնա արտաքին ազդեցություններից, քանի որ առանց ուժեղ դատական իշխանության անհնար է հասնել օրենքների հստակ և նորմալ կիրարկմանը»,-ասաց նա: Նրա խոսքով` Վերահսկիչ պալատի կից ստեղծված Ներքին աուդիտի կոմիտեն լավ է աշխատում, և Վերահսկիչ պալատը հավուր պատշաճի է ներկայացնում տեղեկատվությունը համապատասխան մարմիններին:

Արձանագրված նվաճումների հետ մեկտեղ, Հայաստանում արձանագրվել են նաև մի շարք խնդիրներ: Դրանց վերաբերյալ տրվել են 22 նոր հանձնարարականներ, որոնք իրագործման փուլում են: Գործարկվել է նաև e-procurement գնումների էլեկտրոնային կառավարման համակարգը, որը էապես բարելավել է էլեկտրոնային գնումների համակարգը:

2014թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որի շնորհիվ էականորեն բարձրացվեցին պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը, ինչն էապես խթանել է կոռուպցիայի դեմ պայքարը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին