Ներքաղաքական սրացումները քաղաքագետի համար միաժամանակ հետաքրքրական են եւ մտահոգիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական կյանքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանը բնութագրում է երկու բառով` հետաքրքրական եւ մտահոգիչ: Նրա գնահատմամբ, ՀՀԿ-ի ռեակցիան աննախադեպ էր եւ նպատակ ուներ չեզոքացնելու ԲՀԿ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թերեւս դրան նպաստեցին Գյումրիի դեպքերը, Բերձորում տեղի ունեցածն ու նաեւ փետրվարի 5-ի խոհրդաժողովի արդյունքում ԲՀԿ-ի ակտիվությունը:

Ըստ Մինասյանի, իրավիճակն ավելի շատ նման է «ֆալս ստարտի», քանի որ, եթե ԲՀԿ-ն ցանկանում էր գնալ իշխանափոխության, ապա քննադատությունն եւ հանրահավաքները պետք է կատարեր մեկ տարի ուշ` խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործելով մի շարք խնդիրներ, կարողանար առավելագույն ձայներ ստանալ: «Սակայն ԲՀԿ-ն դա անում է հիմա` հերթական համապետական ընտրություններից 2 տարի առաջ եւ այս իրավիճակը դեռ նման է «ֆալս ստարտի»»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ այն գործարարները, ովքեր ԲՀԿ-ի կազմում են, բնականաբար, կունենան լուրջ խնդիրներ ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխության առնչությամբ: «Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական կազմին, ապա փոփոխություններ չեմ կարծում, որ լինեն»,- ասում է Մինասյանը: Նա առաջարկում է սպասել մինչ ուրբաթ` հասկանալու, թե ինչ ապագա կունենա այս սրացումներն ու լարվածությունը:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը: Խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:»,- ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր