Ուիթնի Հյուսթոնի՝ արհեստական կոմայի մեջ գտնվող դստեր վիճակը վատթարանում Է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը 2012 թվականին ողբերգական հանգամանքներում վախճանված հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի վիճակը չլավանա, ապա հարազատներն ստիպված կլիեն որոշում ընդունել արհեստական շնչառության ապարատից նրան անջատելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ամերիկյան In Touch Weekly բարձրաշխարհիկ խրոնիկայի հանդեսը:

«Բժնշկներն ընտանքին հայտարարել են, որ իրենք գործնականում արդեն ոչինչ անել չեն կարող Ուիթնի Հյուսթոնի դստեր համար,- նշել Է հրատարակությունը:- Բոբի Քրիստինան երկրորդ շաբաթն Է, ինչ գտնվում Է արհեստական կոմայի մեջ՝ առանց կյանքի որեւԷ Էական նշանների»:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 21-ամյա Բոբի Քրիստինային հունվարի 31-ի առվոտյան ժամը 10-ին անգիտակից վիճակում գտել են Ատլանտայի արվարձանում գտնվող իր տան լոգարանում: Անհապաղ կանչել են շտապ օգնություն, որը նրան տարել Է «Նորթ Ֆուլթոն» հիվանդանոց: Դեպքն այնքան բարդ Է եղել, որ բժիշկները միանգամից երիտասարդ կնոջը մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ եւ միացրել արհեստական շնչառության ապարատին: Փետրվարի 2-ին նրան տեղափոխել են ավելի մասնագիտացված բժշկական հիմնարկություն՝ Էմորիի համալսարանի հոսպիտալ:

Ոստիկանությունը շարունակում Է միջադեպի հանգամանքների հետաքննությունը եւ առայժմ չի բացառում ինչպես դժբախտ պատահարի, այնպես Էլ հնարավոր բռնության վարկածները:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ