Լեդի Գագան նշանվել է դերասան Թեյլոր Քիննիի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան նշանվել է դերասան Թեյլոր Քիննիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Life հրատարակությանը, 33-ամյա Քիննին 28 ամյա երգչուհուն առաջարկություն է արել բոլոր սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին: Դրանից հետո զույգը նշանդրեքը տոնել է Մանհեթենում երգչուհու ընտանիքի Joanne Trattoria ռեստորանում:

Նշանադրության մասին հայտնի է դարձել միայն փետրվարի 16-ին այն բանից հետո, երբ Լեդի Գագան Instagram-ի իր էջում զետեղել է սրտի ձեւով իրեն նվիրված նշանի մատանու լուսանկարը, մատանի, որը ենթադրաբար գնահատվում է 500 հազար դոլար:

«Նա իր սիրտն ինձ նվիրեց Սուրբ Վալենտինի օրը, եւ ես ասացի՝ «Այո»,- ասված է լուսանկարին ուղեկցող մակագրության մեջ:

Ինչպես նշում է հրատարակությունը, Լեդի Գագան եւ Թեյլոր Քիննին առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին You & I երգի հոլովակի նկարահանումների ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել մի քանի ամիս անց, կարճ ժամանակով բաժանվել են 2012 թվականին, բայց հետո վերականգնել են հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ