ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խոշորագույն ռադիոկայանը՝ BBC Radio 1-ը, եթերից հանել Է Մադոննայի Living For Love երգը՝ 56-ամյա երչուհուն համարելով ոչ ակտուալ եւ իր ունկնդիրների համար չափազանց ծեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Հրատարակությունը հավելում Է, որ փոփ-երաժշտության բնագավառում մասնագիտացող Radio 1-ի լսարանի գրեթե կեսը 15-ից մինչեւ 29 տարեկան երիտասարդներն են: Մադոննայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրադրությունը:
Այդուամենայնիվ, BBC Radio 1-ի ներկայացուցիչն ընդգծել Է, որ կատարողի տարիքը որոշիչ գործոն չԷ նրան փլեյթերթում ընդգրկելու համար: «Երգերն ընտրվում են երգչի վաստակի եւ նրա նկատմամբ մեր երիտասարդ լսարանի ունեցած վերաբերմունքի հիման վրա. դա ամեն անգամ տեղի Է ունենում անհատական կարգով»,-ասել Է նա: Նշվում Է, որ, օրինակ, 72-ամյա Փոլ Մաքքարթնին եթերում ներկայացված Է երկու կոմպոզիցիաներով:
Living For Love-ի տրեկն ընդգրկված Է Մադոննայի Rebel Heart նոր սկավառակի երգացանկում, որի ռելիզը կայանալու Է մարտ ամսին:
Կոմպոցիզիան երգչուհու կողմից ներկայացվել Էր ժամկետից շուտ՝ անցյալ տարվա դեկտեմբերին այն պատճառով, որ նոր ալբոմի երաժշտական նյութի մեծ մասն արտահոսել Էր Համացանց: