Շոու բիզնես

Կայլի Մինոուգը ծիծաղել Է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտահղացման վրա

2 րոպեի ընթերցում

Կայլի Մինոուգը ծիծաղել Է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտահղացման վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի երգչուհի Կայլի Մինոուգը կատակել Է «Եվրատեսիլ» մրցույթին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ տարածված լուրերի կապակցությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Հրատարակությունը նշում Է, որ փոփ-երգչուհին չի ծրագրում ելույթ ունենալ Վիեննայի երաժշտական մրցույթում, որն անցկացվելու Է այս տարվա մայիսի 19-ից մինչեւ 23-ը:

Ինչպես պարզաբանում Է թերթը, Մինոուգն ընդունում Է, որ իրեն իդեալականորեն կհամապատասխաներ «Եվրատեսիլ»-ի մասնակցի դերը, բայց ծիծաղել Է այդ գաղափարի վրա: «Կայլին ասել Է, որ ինքն այդ օրը լվանալու Է մազերը», Daily Mail-ը մեջբերել Է երգչուհու մերձավոր բարեկամի խոսքը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մինոուգի երկրպագուները ստորագրահավաք են սկսել մրցույթին երգչուհու մասնակցության համար:

Այն մասին, որ Ավստրալիայից կոնկուրսանտը միայն մեկ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ»-ին, հայտնի Է դարձել փետրվարի 11-ին: Եվրոպական հեռարձակողների միությունը, որը իրադարձության կազմակերպիչն Է, որոշել Է նոր մասնակցի հրավիրել միջոցառման հոբելյանի առթիվ. այս տարի այն անցկացվելու Է 60-րդ անգամ:

Կայլի Մինոուգը թողարկել Է 12 ստուդիական ալբոմ: Բացի այդ, նա նկարահանվել Է ավելի քան 20 հեռուստա- եւ կինոնախագծերում: 2008 թվականին փոփ-երգչուհին Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի երկու խոշոր պարգեւների Է արժանացել այս եւ մյուս երկրի երաժշտության զարգացման գործում ներդրած ավանդի համար: Չորս տարի առաջ Մինոունգը «Գրեմմի» Է ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում