Պատգամավորները նշում են, որ Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության վերաբերյալ փաստեր չկան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նպատակահարմար չի համարում, որպեսզի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ ներառվեն նաև եզդիները:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկման ընթացքում Արզումանյանն ընդգծեց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության վերաբերյալ կան խոսուն փաստեր, սակայն նման փաստեր չկան եզդիների ցեղասպանության վերաբերյալ:

«Եզդիների ցեղասպանությունը վիճահարույց խնդիր է, և մենք հիմա եզդիական համայնքի հետ քննարկում ենք այդ հարցը, թե ինչպիսի ձևակերպումներ կարող ենք տալ: Դրա համար ես նպատակահարմար չեմ համարում տիկին Փոստանջյանի ներկայացրած նախագիծը: Ես կողմ եմ, որպեսզի մենք ընդունենք պարոն Շարմազանովի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է հույների և ասորիների ցեղասպանությանը, իսկ եզդիների ցեղասպանության հարցը կարող է առանձին քննարկման առարկա դառնալ»,- ընդգծեց Արզումանյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իր նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը վերաբերում է միայն հույների և ասորիների ցեղասպանությանը, քանի որ եզդիների ցեղասպանության վերաբերյալ պատմական հստակ փաստեր չկան: «Մենք հարգում ենք մեր բարեկամ եզդի ժողովրդին և մշտապես կիսում ենք նրանց ցավը: Եզդիները մեր բարեկամներն են, և մենք ոչ մի դեպքում չենք կարող նրանց դեմ հայտարարություն ընդունել: Այս պահին մենք եզդիների ցեղասպանության վերաբերյալ հստակ պատմական փաստեր չունենք: Եթե եզդիների նկատմամբ եղել է ցեղասպանություն, մենք դա կարող ենք առանձին քննարկման առարկա դարձնել»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս նշեց, որ նպատակահարմար չի համարում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ ներառել եզդիներին: Թորոսյանն էլ ընդգծեց, որ եզդիները հայ ժողովրդի բարեկամներն են, և նրանց խնդիրները մշտապես Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: «Սակայն այս պահին մենք չենք կարող հայտարարության մեջ ներառել եզդիների ցեղասպանությունը, քանի որ այդ մասին մենք հստակ փաստեր չունենք»,- նկատեց պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից, ինչը կարող է առանձին քննարկման առարկա դառնալ: «Եզդի ժողովրդի նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանության մասին խոսում են նաև ցեղասպանագետները և պատմաբանները: Մենք սա կարող ենք առանձին քննարկման առարկա դարձնել: Սակայն Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո Օսմանյան կայսրությունում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ես ոչ կարող եմ հերքել, ոչ էլ հաստատել, քանի որ չունեմ պատմական փաստեր: Ես՝ որպես պատմաբան, նպատակահարմար չեմ համարում ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ եզդիներին ներառելը»,- եզրափակեց Ֆարմանյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողոիվ նախագահ Արտակ Զաքարյանն էլ չբացառեց, որ գուցե հետագայում ՀՀ ԱԺ-ն անդրադառնա եզդիների ցեղասպանությանը, երբ դրա համար կլինեն անհրաժեշտ պատմական հիմքեր: «Մենք այսօր, ցավոք, չենք կարող հիմնավոր ասել, որ Օսմանյան կայսությունում եզդիների ցեղասպանության համար կան պատմական հիմքեր: Այս հարցը պետք է քննարկվի պատմաբանների հետ, նոր միայն Ազգային ժողովը կանդրադառնա դրան»,- ասաց Զաքարյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին