Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա հոլիվուդյան ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 31-ին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժանրը` դրամա, պետությունը` ԱՄՆ, բյուջեն` հինգ միլիոն դոլար, անձնակազմը` պրոֆեսիոնալ եւ աշխարհահռչակ:

Սա IMDB.com կայքում վերջերս հայտնված համառոտ նկարագրությունն է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իթաքա» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը հոլիվուդյան գերաստղ Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը, կկայանա տարեվերջին` դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում:

The Hollywood Reporter-ը ֆիլմն ընդգրկել է տարվա հարյուր ամենասպասված ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում լուրջ դերակատարություն է ունեցել ոչ միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը, այլեւ դերասանական կազմը, որ բավական հզոր է: Բացի ռեժիսուրայից, Ռայանը ֆիլմում կմարմնավորի հերոսի մոր կերպարը: Ֆիլմում խաղում են նաեւ Մելանի Գրիֆիտը, Սեմ Շեփարդն ու Լուիս Ռոբբինսը:

Սա Ռայանի ռեժիսորական առաջին աշխատանքն է: Դերասանուհին պատմել է, որ վաղուց էր երազում ֆիլմ նկարահանելու մասին, սակայն վերջին շրջանում առավելագույն ուշադրություն դարձնում էր ոչ թե կարիերային, այլ ընտանիքին: The Guardian-ին Ռայանը խոստովանել է, որ Սարոյանի վեպն իրեն հուզել է եւ ցանկացել է ֆիլմով զրուցել ամերիկացի դեռահասների հետ, գրքի հերոսի օրինակով նրանց սովորեցնել լինել ազնիվ եւ վեհանձն:

Ֆիլմ նկարահանելու մասին հայտարարությամբ Ռայանը հանդես էր եկել նախորդ տարվա հունվարին: Հունիսի կեսին Թոմ Հենքսը հայտարարեց, որ միանում է Ռայանին, քանի որ գաղափարը նրան ոգեւորել է եւ նա ցանկանում է Սարոյանի գրքի նոր էկրանավորման մեջ ունենալ դերակատարություն:

«Richmond magazine»-ին տված հարցազրույցում Ռայանը նշել է, որ Ռայան-Հենքս զույգը հրաշալի է աշխատել: Նա աշխատանքային մթնոլորտն անվանել է «ընկերական»` հավելելով, որ նկարահանման ամեն օրը լի է եղել նոր բացահայտումներով, անակնկալներով եւ զգացմունքների տարափով: «Իմ առջեւ կային մարտահրավերներ: Մեկ բան է ֆիլմում նկարահանվել, մեկ այլ բան է` ղեկավարել նկարահանման ամբողջ ընթացք: Սա հրաշալի էր: Ես սիրեցի այդ ընթացքը»,- ասել է Ռայանը:

Ֆիլմում Մարկուսին մարմնավորում է Ռայանի որդին`Ջեքը: Դերասանուհին պատմել է, որ իր համար արտառոց էր նկարահանման տաղավարում աշխատել որդու հետ: Նա շեշտել է, որ գրքում առկա հարաբերություններն ու գաղափարները շատ կարեւոր են ժամանակակից սերնդի համար: Ֆիլմն արժանացել է նաեւ ԱՄՆ հայ համայնքի հավանությանն ու գնահատականին: Մասնավորապես, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հայկական դրամատիկ արվեստի միության (ADAA) նախաձեռնած մրցանակաբաշխությանը ներկայացվել են «Իթաքա» ֆիլմի նկարահանումների ընթացքում արված լուսանկարները: Համայնքի անդամներն ու մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Ռայանին եւ Հենքսին` նշելով, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է ոչ միայն ամերիկահայերի այլեւ ամբողջ ախարհի հայերի համար: Ավելի ուշ, Ռայանն իր բլոգում շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին` շեշտելով, որ ուրախ է այդ աջակցության եւ վստահության համար:

«Մարդկային կատակերգություն» վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Չնայած սրան` Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին բարու ու չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։ Վեպը գրված է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ հույս ներշնչելու համար։

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա