Ֆաթիհ Աքինը չի կարծում, որ Թուրքիայում նրան կխաչեն «Սպի» ֆիլմի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցն արդիական խնդիր է, որի արմատներն անցյալում են: Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը նման տեսակետ է արտահայտել Gazeta.ru-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր նոր «Սպի» ֆիլմի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կայքը նշում է, որ «Սպի»-ն առաջին ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին, որը նկարահանել է թուրք ռեժիսորը, և հարցազրույցի նախաբանում ընդգծել, որ Թուրքիան այդպես էլ չի ընդունել 1915 թվականի ցեղասպանությունը:

«Ես հանդիպել եմ Օրհան Փամուքի հետ, և մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Հայոց ցեղասպանության հարցն արդիական խնդիր է, որի արմատներն անցյալում են: «Սպի» ֆիլմը նկարահանելն իմ գաղափարն է եղել, որով ես դիմել եմ պրոդյուսերների, հավաքել եմ մեծ թիմ: Երբ ես նկարահանում էի, շատերն ինձ հարցնում էին՝ իսկ դու վստա՞հ ես, որ ցանկանում ես նման թեմա արծարծել: Նույնիսկ իմ կինը, որ կապ չունի թուրք ժողովրդի հետ, նույն բանն էր հարցնում: Այո, ես ցանկանում եմ»,-նշել է ռեժիսորը:

Աքինն ընդգծել է, որ իր ֆիլմում կան նաև այնպիսի թուրքեր, որոնք օգնել են գլխավոր հերոսին: «Ես հիշում եմ, որ նկարահանումներին պատրաստվելու ժամանակ Երևանում այցելեցի ցեղասպանության հուշահամալիր, և թանգարանի տնօրենն ինձ ասաց. «Անպայման պատմեք բոլորի մասին, ով մեզ օգնել է այդ տարիներին, առանց նրանց մեզ ամբողջությամբ կոչնչացնեին»: Չեմ կարծում, որ իմ պատմական հայրենիքում ինձ կխաչեն նման ֆիլմի համար: Ես չեմ պատրաստվել այս ֆիլմով ոչ ոքի գլխին խփել, ցածրացնել կամ էլ հարկադրված ապաշխարանքի կոչ անել: Պարզապես փորձել եմ հայելի մոտեցնել»,-նշել է նա:

Խոսելով այն մասին, որ իր հերոսը՝ Նազարեթը, ֆիլմում սպիի հետևանքով համր է դառնում, Ֆաթիհ Աքինը նշել է. «Գիտե՞ք, թե ինչպիսի տեսք ունի ցեղասպանությանը նվիրված քանդակը, որը գտնվում է երևանյան հուշահամալիրում: Ծառ է, որը երկու մասի է բաժանված: Այդ բաժանումը ցեղասպանությունն է խորհրդանշում: Երկու մասերն են Հայաստանը և հայկական սփյուռքը: Եվ ձայնը, որից զրկվել է այդ ազգը 1915 թվականին, դեռևս ձեռք չի բերվել»,-հավելել է նա:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: 15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: «Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին:

Հայերեն Русский

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը