Շոու բիզնես

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն ամուսնանում է Սուրբ Վալենտինի օրը

1 րոպեի ընթերցում

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն ամուսնանում է Սուրբ Վալենտինի օրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անվանի բրիտանացի դերասան, «Շերլոք» հեռուստասերիալում հայտնի խուզարկուին մարմնավորած Բենեդիկտ Քամբերբեթչն ամուսնանում է իր հարսնացու Սոֆի Հանթերի հետ Սուրբ Վալենտինի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Հանթերը երեխայի է սպասում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը կմասնակցեն Քամբերբեթչի և Հանթերի բարեկամներն ու մտերիմ ընկերները: Արարողությունը կանցկացվի Ուայթ կղզում: Հյուրերի թվում է դերասանուհի Քիրա Նայթլին, ում հետ Քամբերբեթչը խաղացել է «Նմանակման խաղ» ֆիլմում: Sun-ի տեղեկություններով՝ հարսանիքի խաչեղբայրը կլինի դերասան Մարթին Ֆրիմենը՝ «Շերլոք» -ի բժիշկ Վաթսոնը:

Երկարատև մեղրամիս նորապսակները չեն ունենա. փետրվարի 22-ին Քամբերբեթչը պետք է մասնակցեցի Լոս Անջելեսում անցկացվող «Օսկար» մրցանակաբաշխությանը: Նա առաջադրվել է գլխավոր կինոմրցանակին՝ «Նմանակման խաղ» ֆիլմում անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դերը մարմնավորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում