Հյուսիսային Ամերիկայում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան ռեկորդային ցուցանիշ է գրանցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոխրագույնի 50 երագները» ֆիլմի` Հյուսիսային Ամերիկայում առաջին ցուցադրությունից հետո հասույթը կազմել է 8,6 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությունը գրել է, որ այդ մասին հայտնել է ֆիլմը նկարահանող Universal ընկերության` Լոս Անջելեսի մասնաճյուղի ղեկավարը:

Այս ցուցանիշով ֆիլմը ռեկորդ է սահմանել կինոստուդիայի համար: Ընդհանուր ռեյտինգում ֆիլմը երկրորդ տեղն է գրավել «Տղաների խնջույք 2»-ից հետո, որը հավաքել էր 10.4 միլիոն դոլար պրեմիերայի օրը:

Ինչպես հայտնում են մասնագետները, «Մոխրագույնի 50 երագները» ֆիլմի առաջին ցուցադրություններին կանայք են հաճախել: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ի և Կանադայի 2 հազար 830 կինթատրոններում:

Համաձայն որոշակի գնահատականների` մոտակա երեք օրերին ֆիլմը կարող է հավաքել 75 միլիոն դոլարի հասույթ, քանի որ կինոթատրոնների քանակը, որոնք ցուցադրում են այն, անընդհատ ավելանում է:

Ֆիլմարտադրողները ևս 80 միլիոն դոլար ակնկալում են ստանալ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս:

«Մոխրագույնի 50 երանգները» միլիարդատեր Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին է: Գլխավոր հերոսներին ֆիլմում մարմնավորում են Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը:Ըստ նախնական գնահատականի` ֆիլմի բյուջեն կազմել է 40 միլիոն դոլար:Ֆիլմի ռեժիսորն է Սամանտա Թեյլոր-Վուդը:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ