Շոու բիզնես

Բեռլինալեում FIPRESCI մրցանակի է արժանացել Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Բեռլինալեում FIPRESCI մրցանակի է արժանացել Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բեռլինյան կինոփառատոնում կինոքննադատների FIPRESCI միջազգային ֆեդերացիայի մրցանակի է արժանացել իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, մրցանակի հանձնման արարողությունը կայացել էուրբաթ երեկոյան:«Տաքսի» կինոնկարըՋաֆար Փանահիի արդեն երրորդ աշխատանքն է, որը նա պատրաստել է այն դեպքից հետո, երբ Իրանի իշխանությունները վերջինիս դատապարտել էին հակակառավարական գործունեության համար:

«Տաքսի» ֆիլմում Փանահին ներկայանում է գործազուրկ տաքսիստի կերպարով, որում շատ ուղևորներ ճանաչում են ամենահայտնի իրանցի ռեժիսորներից մեկին: «Ֆորում» ծրագրում կինոքննադատների մրցանակ է ստացել իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Կլերիչիի «Ժեստերի լեզուն», իսկ «Պանորամա» ծրագրում ՝ Համեդ Ռաջաբիի «Աննշան ցատկ ներքև» կինոնկարը: Եվրոպական քննադատների ասոցիացիայի մրցանակը ստացել է Օլե Գյավերի «Բնությանը դեմ» ֆիլմը:

65-րդ բեռլինյան փառատոնն անցկացվում է փետրվարի 5-15-ը: Գլխավոր մրցանակի դափնեկիրները հայտնի կդառնան շաբաթ երեկոյան: Ժյուրիի ղեկավարն է ռեժիսոր Դարեն Արոֆոնսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում