Շոու բիզնես

Մադոննան «Գրեմմի» մրցանակաբաշխությանը կրել է հայ ոսկերչի զարդերը

2 րոպեի ընթերցում

Մադոննան «Գրեմմի» մրցանակաբաշխությանը կրել է հայ ոսկերչի զարդերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-երգչուհի Մադոննան «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել է հայկական «Եփրեմ» ոսկերչական տան զարդերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան երգչուհին ընտրել է հայ ոսկերիչների պատրաստած յուրօրինակ թևնոցը, մատանին և օղերը: «Ըմբոստ հոգի» անվանումը ստացած ոսկե թևնոցն ամբողջությամբ պատված է սև ադամանդներով: Դրա ստեղծման հիմքում ընկած է Մադոննայի նոր ձայնասկավառակը` նույն անունով և նկարով, որտեղ որգչուհու դեմքը փաթաթված է սև պարաններով:

«Եփրեմ» ոսկերչական տունը հայ ընտանիքին պատկանող բիզնես է, որի սեփականատերերեն են Ջոն, Լյուդվիգ Շաքարդեմյանները և նրանց քույրը` Վիրնան: Նախորդ տարի ոսկերչական տունը նշել է ստեղծման 50-ամյակը: Ոսկերչական տան զարդերը նախընտրում են կրել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Օփրա Ուինֆրին, Rիհաննան և այլք:

Ամերիկյան հեղինակավոր «Գրեմմիի» 57-րդ մրցանակաբաշխությունն այս տարի կայացել է փետրվարի 9-ին` Լոս Անջելեսում: Մրցանակաբաշխությունը դիտել են աշխարհի ավելի քան 25 մլն մարդ: «Գրեմմի»-ին 56-ամյա Մադոննաններկայացել է ցլամարտիկի հագուստով, ինչպես Living For Loveնոր տեսահոլովակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում