Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ՀՀ-ում կարձանագրվի զբոսաշրջության ոլորտի 10 տոկոսից ավելի աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում կարձանագրվի նախատեսված 10 տոկոսից ավելի աճ:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:

«Զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, նրանց տեսականու ավելացմանը: Պրակտիկան ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն այս կամ այն տեսակի խթանումը շատ արագ և դինամիկ պրոցես է, և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել կարևոր է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Համեմատության համար ճշմարիտյանը նշեց, որ հարևան Վրաստանում աճը եղել է 7 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոն 200 հազարը, միջազգային այցելությունների մասով նույնպես աճ է գրանցվել:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ